Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ․ Axios
29/07/2026 10:51
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է հրթիռների արձակման փաստը՝ այն բնութագրելով որպես Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ անակնկալ հարձակման փորձ։
Հաղորդվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել և ոչնչացրել են արձակված բոլոր բալիստիկ հրթիռները։
Axios-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կողմերի միջև մի քանի օր շարունակ պահպանված ոչ պաշտոնական հրադադարից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում