ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար տանկերի խոցման մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար տանկերի խոցման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարվածել է երեք նավթատար տանկերի։

ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ մի քանի ժամ առաջ երեք տանկեր, որոնք, ինչպես պնդում է իրանական կողմը, խախտել են սահմանված կանոնները և անտեսել նախազգուշացումները, շարունակել են շարժվել «անվտանգության պահանջներին չհամապատասխանող և անօրինական երթուղով», ինչի հետևանքով խոցվել և կանգնեցվել են։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զգուշացնում են՝ «ԱՄՆ բանակի միջամտությունն ու անօրինական հրահանգները, որը հանցագործություններ է կատարում երեխաների դեմ, անպատասխան չեն մնա այս տարածաշրջանում գործող նավերի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում