Բոլոր խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը․Մելիք-Շահնազարյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ Հայաստանի ազատագրման ուղին դավաճան իշխանությունների հեռացումն է՝ իմպիչմենտի միջոցով։
«Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։
Բագրատ Սրբազանի և նրա հետ կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։
Մնացած բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։
Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղային մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։
Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում