Իշխանություններն ավելի ու ավելի են կտրվում հայերից․ Աբովյան
05/10/2025 14:32
Նմանատիպ
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ի դեպ, շտապեմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր երազում են հայ ժողովրդի վերածման անխոս, առանց հիշողության ու պատմության անհայրենիք մանկուրտների զանգվածի։ Հակահայկական նարատիվներն ու թուրքամետ դաստիարակությունը չեն դառնա գերիշխող, որովհետև Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են, որոնցից զգալի մասը այն մարդկանց սերունդներն են, ում սպանել են Հայաստանի այսօրվա իշխանությունների հավաքական թուրք «գործընկերները»։
Եվ յուրաքանչյուր անգամ, երբ այս իշխանությունները վրդովվում են այն բանի համար, որ հայ երեխաները հիշում ու պատվում են Արարատն ու Ցեղասպանության հիշատակը, նրանք ավելի ու ավելի են կտրվում հայերից։ Նույնիսկ նրանցից, ովքեր 2020 թվականից հետո շարունակում էին հավատալ նրանց»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում