Վեհափառ Հայրապետի եղբայրը կալանավորվեց՝ մեկ ամիս ժամկետով
03/11/2025 16:45
Նմանատիպ
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Կաթողիկոսի եղբորը` Գևորգ Ներսիսյանին կկալանավորեն 1 ամսով։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում Վեհափառի եղբորորդուն։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում