Հայերը զարթնում են, դրա վկայությունն է Գյումրին, Փարաքարը. Խաչիկ Մանուկյան
Կարդացեք նաև
Լրագրողներ հետ զրույցում Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը, ամփոփելով Էջմիածնի ավագանու ընտրությունների քարոզարշավը, նշել է, որ հայերը զարթնում են, դրա վկայությունն է Գյումրին, Փարաքարը։
«Ես չեմ ուզում նոր փորձությունների գնան մարդիկ, բայց սա իմ համայնքի բնակիչների փորձությունն է, իմ փորձությունը չէ։ Եթե նրանք ուզում են ինքնիշխանություն, ազատ երկրի քաղաքացի լինելու կերպարն ունենալ, կկանգնեն և միասին 50+1, 100+1 տոկոս կունենանք, մնացած պարագաներում տեխնիկական հարցեր են։ Այո՛, միանալու են բոլոր այն ուժերը, որոնք հային հայ պահող արժեքներն են վեր հանում, թույլ չեն տալու հայոց եկեղեցու վրա հարձակումներ»,- ընդգծել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են տեղի ունենալու։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցությունը, որի Վաղարշապատի քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում