ՀՀ-ում ազատ խոսքի դեմ հետապնդումները շարունակվում են. AntiFake-ի խմբագիր

ՀՀ-ում ազատ խոսքի դեմ հետապնդումները շարունակվում են. AntiFake-ի խմբագիր

AntiFake.am կայքի  խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրում է․ «Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր, AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր։

Լրատվականի գործունեության եռօրյա փաստացի դադարից հետո մեր աջակիցների շնորհիվ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ մեր աշխատանքները շարունակվում են, բայց ոչ ամբողջ ծավալով։

Հայաստանում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են, և այս պահին մենք այդ հետապնդումների ուղիղ թիրախում ենք։ Իհարկե, սա էլ կանցնի, քանի որ սեղմված զսպանակը մի օր պայթում է։ Բայց այս ապօրինությունների մասին բարձրաձայնելն օգնելու է մոտեցնել այդ սպասված օրը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան «Իմնեմինի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի տուն ու Նարեկ Սամսոնյանի բնակարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ էին մտել, կատարել խուզարկություն, ձերբակալել, ապա նրանց ձեռքերը ոլորած տարել Երևանի քննչական բաժին։ Նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են երկու ամսով։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն  ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա

Հետևեք մեզ նաև Telegram-ում