Աբրահամ, Գևորգ, Վազգեն Սրբազաններն այլևս Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներ չեն․ Տեր Եսայի
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը (Վայոց ձորի թեմի առաջնորդ), Գևորգ Սրբազանը (Մասյացոտնի թեմի առաջնորդ) և Վազգեն Սրբազանը (Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ)։
Նա մանրամասնել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներն ընտրվում կամ նշանակվում են կապված աշխարհամասից, տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, ընտրվում են՝ ըստ կարևորության թեմերի առաջնորդները։
«Եթե նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր և այդ կարգավիճակով ինքը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր, հիմա իրեն փոխարինեց Կիրակոս Սրբազանը, ինքնաբերաբար իրավունքի ուժով թեմի հաջորդ առաջանորդը Գերագույն հոգևոր խորհրդում նախկին առաջնորդի տեղն է զբաղեցնում, ինչպես եղավ Ֆրանսիայի հայոց թեմի, Ամերիկայի Արևելյան և Արևմտյան հայոց թեմերի պարագայում»,- ասել է Տեր Եսային։
Որոշումը կայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հիշեցնենք՝ նախօրեին Մայր Աթոռից հայտնել էին, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ. «Նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ ընկալյալ կարգով թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։
Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում