Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից. նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում․ Մասուդ Փեզեշքիան

Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից. նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, անդրադառնալով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին, հայտարարել է, որ ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։

«Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։

Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում