Իրանում իրավիճակը լիովին վերահսկվում է. Աբբաս Արաղչի

Իրանում իրավիճակը լիովին վերահսկվում է. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանում իրավիճակը վերահսկողության տակ է վերցված։

Նա ընդգծել է, որ բողոքի ցույցերը սկզբից՝ դեկտեմբերի 28-30-ը, եղել են լիովին խաղաղ, մասնակիցների մեծ մասը աշխատել է առևտրի ոլորտում։

«Այդ ընթացքում ցուցարարները խաղաղ կերպով արտահայտել են իրենց օրինական պահանջները։ Սկզբում, երեք օրվա ընթացքում, ցուցարարների և կառավարության միջև երկխոսություն է տեղի ունեցել, և բողոքի ցույցերը գրեթե ավարտվում էին», – հայտարարել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ «ավելի ուշ զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, և այդպիսով խաղաղ ցույցերը անցել են բողոքի ցույցերի սահմաններից՝ վերածվելով անկարգությունների»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում