Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար, պիտի կանխենք արտագաղթը․ Նժդեհ Իսկանդարյան
Կարդացեք նաև
Այսօր հրավիրած ասուլիսին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասել է․ «Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար։ Հանրահավաք ենք իրականացնելու, պիտի կանխենք արտագաղթը։
Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և փակելու Արցախի էջը»։
Իսկանդարյանն ընդգծել է, որ մինչ օրս բնակարանային ծրագրում 2000 ընտանիքի շեմը չի հաղթահարվել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ ծրագիրը չի աշխատում։
«Տարվա վերջին կառավարության նիստի ժամանակ, երբ նորանշանակ նախարարը զեկուցում էր, թե ինչ ծրագրեր կան արցախցիների համար, դրանք հայերենով այնպես էին ներկայացվում, որ մի պահ ինքս զարմացա՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է մեր ժողովրդի վիճակն այսքան վատ։ Խնդիրն այն է, որ իրենք չեն համագործակցում Արցախի կառավարության հետ, և տարբեր ծրագրեր հայտնվել են բարձիթողի վիճակում։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում ընդգծել և վստահ եմ՝ տեսնելով սոցիալական ցանցերում հնչող մեկնաբանությունները, որ մեր հայրենակիցները պետք է հասկանան՝ նման ծրագրով հնարավոր չէ լուծել բոլոր արցախցիների սոցիալական խնդիրները»,– ասել է Իսկանդարյանը։
Արցախի պետնախարարի խոսքով՝ ժամանակին արցախցիները դիմել են իրեն՝ առաջարկելով դիմել արցախցի գործարարներին, ինչը դարձել էր հանրային պահանջ։
«Դիմել եմ Վիտալի Բալասանյանին, Արման Հակոբջանյանին, Բարսեղ Բեգլարյանին, Հակոբ Հակոբյանին։ Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, սակայն կարծում եմ՝ հետագայում այդ առիթը կունենամ։ Հանդիպել եմ նաև Արթուր Աղաբեկյանի և Կոմիտաս Կարապետյանի հետ։ Այս ցանկը շարունակելու ենք, այն կարելի է երկար թվարկել»,– նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում