«Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով. Իլհամ Ալիև
22/01/2026 17:32
Կարդացեք նաև
Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։
Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, Ալիևն ընդգծել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման գործում։ Այս առումով նա նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև երկրի տարածքով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում