Չինաստանում ձերբակալվել է Սի Ծինփինի «աջ ձեռքը» համարվող գեներալը
Կարդացեք նաև
Չինաստանի բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ գեներալ Չժան Յուսյան, ձերբակալվել է կոռուպցիայի և պետական դավաճանության մեղադրանքով։ Ըստ The Wall Street Journal-ի՝ նրան կասկածում են Չինաստանի միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալները ԱՄՆ-ին փոխանցելու մեջ։
Չժան Յուսյան համարվում էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի մերձավոր շրջապատի անդամներից մեկը։ Նրա պաշտոնանկումը Չինաստանի ռազմական ղեկավարությունում իրականացվող լայնածավալ «մաքրման» արդյունք է։
Նշենք, որ նման մակարդակի գործչի ձերբակալությունը շոկային է նույնիսկ Չինաստանի չափանիշներով։ Մինչ ձերբակալությունը նա զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և համարվում էր անձեռնմխելի։
Գեներալի հեռացումը վկայում է Սի Ծինփինի իրական նկրտումների մասին՝ ապահովել բանակի նկատմամբ լիակատար վերահսկողություն և զգալիորեն ամրապնդել անձնական իշխանությունը։
Չժան Յուսյան համարվում էր միակ մարդը, ով ուներ այնպիսի ռազմական ազդեցություն, որը տեսականորեն կարող էր հավասարակշռել հենց Սի Ծինփինին։ Այժմ նման մակարդակի գործիչ Չինաստանի իշխանական համակարգում այլևս չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում