ՔԿ են հրավիրվել Հովնան և Մակար սրբազանը, Տեր Մովսես քահանան, նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ. Արմինե Ֆանյան

ՔԿ են հրավիրվել Հովնան և Մակար սրբազանը, Տեր Մովսես քահանան, նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ. Արմինե Ֆանյան

ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանն ասել է, որ Հովնան Սրբազանը, Մակար սրբազանը և Տեր Մովսես քահանան այս պահին գտնվում են Քննչական կոմիտեում, նրանցից 2-ի՝ Հովնան Սրբազանը և Մակար սրբազանը կանչվել են մեղադրյալի կարգավիճակով։

Փաստաբանը նշել է, որ ՔԿ-ն գտնում է, որ Մասյացոտն թեմի նախկին առաջնորդի հայցի հիման վրա կայացվել է դատական ակտ և հիմա սրբազանները մեղադրվում են այդ դատարանի դատական ակտը չկատարելու մեջ։

«Սահմանադրությամբ պետությունը ճանաչելէ  եկեղեցոը ինքնակառավարվող բնույթը և պետությունը որևէ կերպ չի կարող միմամտել ոչ կաթողիկոսի տնօրինությանը, ոչ գրաքննության ենթարկել դրանք, ոչ էլ առհասարակ, միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,-նշել է նա։

Անդրադառնալով նախկինում Գևորգ սրբազանի, այժմ՝ Արման Սարոյանի հայցի վերաբերյալ կայացրած որոշմանը՝ Ֆանյանն ասել է, որ դատարանն այնպիսի որոշում է կայացրել, որ նախկինում երբևէ չի կայացրել։

«Ինչ-որ անհասկանալի հայցի ապահովման միջոց է կիրառել։ Մենք կարծում ենք, որ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները, ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի է, սա նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ, թեև օրենսգիրքը թույլ չի տալիս կալանքը որպես խափանման միջոց ներկայացնեվեն, քանի որ ոչ մեծ ծանրության հանցագործության մասին է, բայց ազատ տեղաշարժի սահմանափակումներ կարծում եմ կլինեն»,-ընդգծել է փաստաբանը։

Ֆանյանի պնդմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալույծ հռչակվելուց հետո ՔԿ-ի կողմից՝ իբրև դատական ակտ չկատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով չի բացառվում, որ փորձեն սահմանափակել Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ելքը՝ ՀՀ-ից՝ եպիսկոպոսաց ժողովը տապալելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում