ՔՊ թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի երկրորդ փուլում. «Հրապարակ»

ՔՊ թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի երկրորդ փուլում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները, ինչպես հայտնի է, զրկված են ներկուսակցական քարոզարշավի հնարավորությունից: Այսինքն, թեկնածուներին արգելված է հանդիպել ընտրիչների հետ: Այնպես որ, առաջին փուլում պատվիրակներն ընտրություն են կատարելու՝ կուրորեն, այդպես էլ չճանաչելով թեկնածուներին, քանի որ կուսակցությունում կարծում են, որ անհավասար մրցակցային պայմաններ կլինեն` հայտնի կուսակցականներն առավելություն կստանան անհայտների նկատմամբ:

Սակայն որոշել են երկրորդ փուլում քարոզարշավի հնարավորություն տալ: Այս փուլում, հիշեցնենք, պատվիրակներն ընտրելու են ցուցակի առաջին 50 համարին, բայց ցուցակում տեղաբաշխման հարցին, այդ թվում` վարչապետի թեկնածուի ընտրությանն անդրադառնալու են երկրորդ փուլում: Երկրորդ փուլում թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում