Մենք հարվածներ կհասցնենք ցանկացած նավի, որը կփորձի անցնել․ ԻՀՊԿ

Մենք հարվածներ կհասցնենք ցանկացած նավի, որը կփորձի անցնել․ ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) հայտնում են, որ  Հորմուզի նեղուցը փակ է բոլոր տեսակի նավերի համար. մենք հարվածներ կհասցնենք ցանկացած նավի, որը կփորձի անցնել այնտեղով։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր «զարկերակը» նավթի փոխադրման համար։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի սպառման մոտ 20-25%-ը։ Սա ներառում է ոչ միայն Իրանի, այլև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Իրաքի արտահանումը։ Հետևաբար, եթե նրանց այս հայտարարությունը իրականություն դառնա, ապա նեղուցի փակումը կամ նավերի վրա հարձակումները կարող են առաջացնել նավթի գների կտրուկ և անվերահսկելի աճ, աշխարհում լոգիստիկ և էներգետիկ ճգնաժամ, ապահովագրական վճարների ահռելի աճ բեռնափոխադրող նավերի համար։

Հիշեցնենք, որ Իրանը նախկինում ևս բազմիցս հայտարարել է նեղուցը փակելու հնարավորության մասին՝ որպես պատասխան արևմտյան պատժամիջոցներին կամ ռազմական սպառնալիքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում