Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին․ Հայկ Մամիջանյան

Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդմամբ՝ իմպիչմենթի թեման քնած չի էլ եղել, որ հիմա փորձում են արթնացնել։

«Դա միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Մամիջանյանը նշել է, որ ՀՀԿ-ն մոտ օրերս գործադիր մարմնի նիստ կգումարի, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։

Մասիսի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի միասնական թեկնածուն է, երեկ նա հայտարարությամբ էր հանդես եկել ու դիմել ՀՀԿ գործադիր մարմին։

Մամիջանյանը նշել է, որ Դավիթ Համբարձումյանի երեկվա նամակում պետական մտածողության, բոլորի ընդհանրական նպատակի՝ իշխանափոխության կարևորությունը գիտակցելու ու երկրորդական նպատակները մի կողմ դնելու, անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էին։

«Կարծում եմ՝ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է Մամիջանյանը։

Նա նաև ասել է, որ Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին։ «Իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենթին՝ նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար աընդունելի գործելաոճ է»,- նշել է Մամիջանյանը։

Մամիջանյանն ընդգծել է, թե ուզում է տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։

«Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր, և եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որն ինքը դեմ է փողոցային պայքարին, ես շատ զարմացած կլինեմ»,- հայտարարել է նա։

Մամիջանյանը նշել է, որ որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողությունները, փորձում են ՀՀԿ-ին սադրել, որ սկսեն պատասխանել։ «Դա չի հաջողվելու, այս գործընթացի նպատակն ընդդիմության համախմբումն է ու ևս մեկ հնարավորությունն օգտագործելը»,- նշել է Մամիջանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում