Վենսը կներկայացնի ԱՄՆ-ն Իրանի հետ նոր բանակցություններում․ CNN
Կարդացեք նաև
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է գլխավորել ամերիկյան պատվիրակությունը՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլի համար․
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Պակիստանում՝ առաջիկա երկու օրերի ընթացքում։
«Եթե բանակցությունները հանգեցնեն ևս մեկ անձնական հանդիպման՝ մինչև հաջորդ շաբաթ հրադադարի ժամկետի լրանալը, ապա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես սպասվում է, կգլխավորի իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների երկրորդ փուլը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Պաշտոնյաների խոսքով՝ երկու կողմերն էլ առաջարկել են դադարեցնել ուրանի հարստացումը Իրանում, բայց չեն կարողանում համաձայնության գալ ժամանակացույցի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում