Իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ շրջափակումը․ Հորմուզում նոր զարգացումներ

Իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ շրջափակումը․ Հորմուզում նոր զարգացումներ

Tanker Trackers մոնիթորինգային հարթակի տվյալներով՝ դատարկ և պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ-ի սահմանած շրջափակումը։

Հաղորդվում է, որ այսօր VINA/VALLEY նավը, որը պարբերաբար իրանական հեղուկացված գազ է տեղափոխում Եմենի հութիներին, հաջողությամբ հատել է ամերիկյան շրջափակումը և միացված նույնականացման համակարգով (AIS) մտել Հորմուզի նեղուց։

Բացի այդ, ևս մեկ խոշոր իրանական նավթատար նույնպես մուտք է գործել Հորմուզի նեղուց։

Ըստ աղբյուրի՝ դատարկ նավթատարների մուտքը Իրանին լրացուցիչ ժամանակ է տալիս նավթի պահեստավորման և արտադրության շարունակման համար՝ չնայած աճող ճնշումներին ու սահմանափակումներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում