Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը․ Մարիա Զախարովա

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը․ Մարիա Զախարովա

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղղվածությունը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ»,-նշել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը.։

«Ակնհայտ է, որ ազդել է մայիսի 4 – ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական հանրության այսպես կոչված գագաթնաժողովի ռուսաֆոբական մթնոլորտը, որին Զելենսկին մասնակցել է հայկական կողմի հրավերով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մեկը դիտողություն չի արել Զելենսկուն, չի դատապարտել նրան սրբապղծության համար, երբ նա իր ամբողջ տեսքով ատելություն և արհամարհանք է ցուցաբերել նացիզմի դեմ մեծ հաղթանակի նկատմամբ։

Նա նաև նկատել է, թե ինչ նյարդային և հիստերիկ արձագանք է առաջացրել Կիևում մայիսի 8-9-ը հրադադար հայտարարելու Պուտինի նախաձեռնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում