Իրանը մայիսի 7-ին կփոխանցի ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը․ CNN
07/05/2026 10:46
Կարդացեք նաև
Ակնկալվում է, որ Իրանը հինգշաբթի օրը կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային իր աղբյուրին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկի վերաբերյալ Թեհրանի պատասխանն ուղարկվելու է որպես միջնորդ հանդես եկող պակիստանյան կողմին։
Մինչ այդ Axios պորտալը պնդում էր, թե Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման մասին մեկ էջանոց հուշագրի ստորագրելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում