Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են անցկացրել
08/05/2026 22:08
Կարդացեք նաև
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացում տիրող իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր (մայիսի 8-ին) հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը` հավելելով, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում