Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Բենյամին Նեթանյահու

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Բենյամին Նեթանյահու

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ իսրայելական զորքերը անվտանգության նկատառումներով դեռևս չեն դուրս բերվի Հարավային Լիբանանից՝ հակառակ Թեհրանի պահանջներին։

Նրա խոսքով՝ երկարատև բանակցությունները վերջապես պտուղներ տվեցին։

«Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնում է Հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Դա մեծ ձեռքբերում է, և մենք կպահպանենք այն այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ վտանգ կա Իսրայել Պետության համար», – ասել է Նեթանյահուն։

«Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են՝ «սա ձեր գործը չէ»։ Մենք մշտապես պահպանում ենք սկզբնական անվտանգության գոտին Հարավային Լիբանանում՝ հակատանկային հրթիռների հասանելիության սահմաններից դուրս։ Բացի այդ, մենք, իհարկե, թույլ ենք տալիս լիբանանյան բանակին սկսել նախապատրաստվել տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Մենք Հարավային Լիբանանում ստեղծում ենք երկու պիլոտային գոտի, երկուսն էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակի հանձնարարականով», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում