«Հեզբոլլահի» առաջնորդը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը անվանել է «խայտառակ և ոչ լեգիտիմ»

«Հեզբոլլահի» առաջնորդը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը անվանել է «խայտառակ և ոչ լեգիտիմ»

«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը խիստ քննադատել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ այն բնութագրելով որպես «նվաստացուցիչ, խայտառակ և ոչ լեգիտիմ»։

Նրա խոսքով՝ դրա փոխարեն պետք է իրականացվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Լիբանանում հրադադարի պահպանմանը։

Քասեմը նաև հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Լիբանանից դիմադրության ուժերի զինաթափման հետ կապելը «հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը» և Լիբանանը վերածում է «թշնամու ձեռքում գտնվող խաղաքարի»։ Նրա գնահատմամբ՝ երկրի հարավում օկուպացիոն ուժերի ներկայության լեգիտիմացումը կարող է հանգեցնել տարածքների երկարատև օկուպացիայի և նույնիսկ դրանց բռնակցմանը Իսրայելի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում