Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg
Կարդացեք նաև
ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռևս 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկն իրականում դպրոց է։
Bloomberg-ը պնդում է, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունն այդպես էլ չի հասել հրամանատարությանը, ինչը նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։
Դպրոցին հասցված հարվածի հետաքննությունը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մակարդակով սկսվել էր ապրիլին, սակայն ներկայումս այն փաստացի սառեցված է՝ երկրի Կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո, հավելել է գործակալությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Մինաբում աղջիկների տարրական դպրոցին հարված հասցնելու մասին։ Զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը ստացել են վնասվածքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում