Կշարունակեմ կառավարել․ Մեծ Բրիտանիայի վարչապետն անտեսում է հրաժարականի կոչերը
Կարդացեք նաև
Հրաժարականի մասին նախարարների կոչերին ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ «կշարունակի կառավարել» երկիրը․ գրում է BBC-ն։
Այս հայտարարությունը Սթարմերն անում է անհապաղ հրաժարական տալու կամ հրաժարականի ժամանակացույց կազմելու մասին Լեյբորիստական կուսակցության պատգամավորների կոչերի ֆոնին։
Սթարմերի վրա ճնշում է գործադրվում օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած Լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո։
«Վերջին 48 ժամերն ապակայունացնող էին կառավարության համար․ դա իրական տնտեսական հետևանքներ ունի մեր երկրի և ընտանիքների համար։ Երկիրն ակնկալում է, որ մենք կշարունակենք կառավարել։ Դա այն է, ինչ ես անում եմ, և ինչ մենք պետք է անենք որպես կառավարություն», – նախարարներին ասել է Սթարմերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում