Հորմուզի նեղուցը պետք է բացվի․ հեռախոսազրույց են ունեցել Ֆոն դեր Լայենը և Էրդողանը
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային ու գլոբալ հարցերի։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ջանք է գործադրում հրադադարի պահպանման ու խաղաղության հաստատման համար։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն պետք է շուտափույթ բացվի։ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է տնտեսական ինտեգրման բարելավմանն առնչվող հարցերին ու նշել է, որ լարվածությունը տարածաշրջանում ևս մեկ անգամ ընդգծում է Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։
Ըստ նրա՝ Թուրքիայի մասնակցությունը Եվրոպայի անվտանգության ռազմավարություններին վերաբերող նախաձեռնություններին կլինի օգտակար։Էրդողանը, խոսելով Մաքսային միության վերաբերյալ, նշել է, որ այն կարիք ունի թարմացման, և կարևոր է բարելավել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում