Իրանը խստացնում է վերահսկողությունը Հորմուզի նեղուցում․ Reuters
Կարդացեք նաև
Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ տեղադրելով ռազմական անցակետեր, սահմանելով նավերի ստուգումներ, հատուկ դիվանագիտական ընթացակարգեր և որոշ դեպքերում նաև «անվտանգության վճարներ»՝ անվտանգ անցումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով շուրջ 20 աղբյուրների։
Աղբյուրների թվում են Ասիայի և Եվրոպայի նավատորմային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Իրանի և Իրաքի պաշտոնյաներ։
Հաղորդման համաձայնԻսլամական Հեղափոխության Կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնական դեր ունի նոր բազմաստիճան տարանցիկ համակարգում, որը առաջնահերթություն է տալիս Չինաստանի և Ռուսաստանի հետ կապված նավերին։ Մյուս նավերի համար, ըստ աղբյուրների, կարող են պահանջվել միջկառավարական համաձայնություններ կամ վճարումներ՝ նեղուցով անցնելու համար։
Եվրոպական երկու նավատորմային աղբյուրների տվյալներով՝ որոշ նավեր, որոնք չեն ընդգրկվում միջպետական համաձայնագրերում, իրանական իշխանություններին վճարում են ավելի քան 150 հազար դոլար՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման համար։
Իրանցի բարձրաստիճան երկու պաշտոնյաների խոսքով՝ նավերից երբեմն գանձվում են նաև պահպանության և նավիգացիոն ծառայությունների վճարներ, որոնց չափը կախված է բեռի տեսակից։ Նրանք ընդգծել են, որ «այդ վճարները չեն կիրառվում բոլոր երկրների նկատմամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում