Հորմուզի նեղուցով նավարկությունը մնում է «շատ ռիսկային»՝ նույնիսկ ԱՄՆ-ի ուղեկցությամբ
Կարդացեք նաև
Չնայած ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող կարճաժամկետ ջանքերին՝ Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու նպատակով իրականացվող «Ազատության գործողության» շրջանակում, բեռնատար նավերը շարունակում են խուսափել այդ ջրատար հատված մտնելուց։ Այս մասին գրում է New York Post-ը։
Մինչ ռազմական գործողությունների սկսվելը, օրական այս նեղուցով անցնում էր ավելի քան 130 նավ, ապահովելով համաշխարհային նավթի շուրջ 20%-ի տեղափոխումը։ Սակայն ներկայում, ըստ հրապարակման, բարձր է համարվում իրանական անօդաչու-կամիկաձեների և ծովային ականների կիրառման վտանգը։
Փորձագետները զգուշացնում են, որ նույնիսկ ԱՄՆ-ի ռազմական ուղեկցության դեպքում նավերը շարունակում են մնալ խոցելի՝ անօդաչուների, հրթիռների և ականային գործողությունների հնարավորության պատճառով։ Ավելին, տարածաշրջանի ամբողջական ականազերծումը կարող է տևել շաբաթներ։
Հաղորդվում է, որ իրավիճակի վրա չի ազդել անգամ Վաշինգտոնի առաջարկը՝ շուրջ 40 միլիարդ դոլարի ապահովագրական երաշխիքների տրամադրման վերաբերյալ։ Նավագնացության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ հիմնական խնդիրը ոչ թե ապահովագրությունն է, այլ անձնակազմի անվտանգությունը, ինչի պատճառով նեղուցը փաստացի շարունակում է մնալ փակ կամ բարձր ռիսկային գոտի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում