Արաբական երկրների վստահությունը Իրանի նկատմամբ կորցված է․ Անվար Գարագաշ
Կարդացեք նաև
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարագաշը հայտարարել է, որ արաբական երկրների վստահությունը Իրանի նկատմամբ կորցվել է։
Նրա խոսքով՝ տասնամյակների ընթացքում Պարսից ծոցի արաբական երկրները սովորել են Իրանի ճնշմանն ու սպառնալիքներին, որոնք դարձել են տարածաշրջանային քաղաքական իրականության մի մաս։ Նա նշել է, որ վստահությունը քայքայվել է «ագրեսիվ հռետորաբանության և բարեկամության մասին դատարկ հայտարարությունների» միջև։
Գարգաշի գնահատմամբ՝ ներկայում Իրանը փորձում է հաստատել «նոր իրականություն»՝ ռազմական առճակատման արդյունքում ձևավորված իրավիճակի ֆոնին, սակայն նրա փորձերը վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ կամ ոտնահարել ԱՄԷ-ի ծովային ինքնիշխանությունը անիրատեսական են։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղ համակեցության համար անհրաժեշտ է պատասխանատու քաղաքական խոսք, ինքնիշխանության նկատմամբ հարգանք և իրական նվիրվածություն բարիդրացիական հարաբերություններին՝ նշելով, որ վստահությունը հնարավոր է վերականգնել միայն այդ պայմաններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում