ՆԱՏՕ-ն չի գոյատևի առանց ԱՄՆ-ի․ Յանս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի գոյատևի առանց ԱՄՆ-ի․ Յանս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, ներկայում Նորվեգիայի ֆինանսների նախարար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի մասնակցության։

Շվեդական SVT հեռուստաալիքի եթերում Ստոլտենբերգը նշել է, որ առանց Վաշինգտոնի ՆԱՏՕ-ն այլևս չի լինի այն դաշինքը, որը գոյություն ունի շուրջ 80 տարի։

«Խոսքը Եվրոպայի և ԱՄՆ-ի համատեղ համագործակցության մասին է, որոնք միասին դիմակայում են բոլոր սպառնալիքներին»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է «անել հնարավոր ամեն ինչ»՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև պառակտումը կանխելու համար։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին հավաքական անվտանգության հարցերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում