Էրդողանը ծրագրում է հանդիպել Թրամփի հետ․ Bloomberg

Էրդողանը ծրագրում է հանդիպել Թրամփի հետ․ Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հունիսի վերջին հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ թուրք առաջնորդը մտադիր է ներկա գտնվել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հունիսի 25-ին կայանալիք ԱՄՆ-Թուրքիա հանդիպմանը, որը տեղի կունենա Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում։ Նույն օրերին Էրդողանը ցանկանում է հանդիպել նաև ամերիկացի նախագահի հետ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ում իրենց երկրների դերակատարությունը՝ Անկարայում հուլիսի 7-8-ին նախատեսված գագաթնաժողովից առաջ։

Հանդիպման հստակ ժամանակն ու վայրը դեռևս չեն որոշվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում