Փլատակը ձեր ուղեղներում է. Տիգրան Աբրահամյան
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»:
Փլատակը ձեր ուղեղներում է։
Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։
Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։
Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։
Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցիք-փչեցի՞ք, կարո՞ղ է՝ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։
Ի՞նչ իմանանք։ ՀՀ ինքնիշխան տարածքում են՝ զինված։ Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս։ Ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին։
ՀԳ. – Երևի անիմաստ է հարցնել` տեսնես ի՞նչ են մտածում «փլատակներում» ծառայած այն սպաները, հրամանատարները, ովքեր ժամանակին մարտական գերազանց ուղի են անցել, սակայն շարունակում են «պատիվ առնել» զինծառայությունը առաքելությունից շարքային աշխատատեղի վերածածներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում