Հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը ծանր ժամանակներում․ Արմեն Չարչյան
28/05/2026 11:25
Կարդացեք նաև
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է. «1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
5 դար անց հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը, որը ձեռք բերվեց ծանր ժամանակներում և, ցավոք, կարճ կյանք ունեցավ, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ դրոշմվեց որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության վերակերտման օր:
Շնորհավորում եմ բոլորիս ազգային այս տոնի կապակցությամբ և մաղթում միասնականություն, համախմբվածություն, հայրենասիրություն և նոր նվաճումներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում