Ռուսաստանն «անցել է ևս մեկ կարմիր գիծ»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Կարդացեք նաև
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով Ռումինիայում բնակելի շենքին անօդաչու թռչող սարքի հարվածը, հայտարարել է, որ Ռուսաստանը «անցել է ևս մեկ կարմիր գիծ»։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ռուսական անօդաչուն հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված հատվածներից մեկին, ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ։
«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն անցել է ևս մեկ սահման։ Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված տարածքին, ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ։ Եվրամիության տարածքում։ Մենք լիովին համերաշխ ենք Ռումինիայի և նրա ժողովրդի հետ։ Մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգության և զսպման համակարգը, հատկապես արևելյան սահմանին, և կուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- գրել է նա։
Ֆոն դեր Լայենի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ եվրոպական երկրները շարունակում են քննարկել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումների կիրառման հնարավորությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում