Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Էդուարդ Շարմազանով

Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․«Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։

Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք։

2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ -ում ասում էր.«Արցախը պետք է ապրի,Արցախը պետք է լինի ինքնորոշված,եւ Արցախը պետք է լինի անկախ,ինքնուրույն,հզոր եւ հպարտ,ինչպես այսօր է,ինչպես եղել է»։

Սա ես չեմ ասել,սա ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այսօր ի՞նչ է ասում նա։

Ասում է ՝Արցախը ե՞րբ է մերը եղել։

Քիչ անց ասում է՝ Արցախը տրվել էր դեռ 1996-ին։

Վաղն էլ կարող է ասել՝ ինչու՞ Զանգեզուրը երբ է մերը եղել,կամ Սեւանի մի ափն է մերը,կամ ՝ Երեւան չէ,այլ՝ Իրիվան է ու այդպես շարունակ։
Որպեսզի հետո գլխներիդ չտաք,հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին։

Ընտրեք ընդդիմադիր առաջատար ուժերին,որպեսզի ձեր ձայնը չկորի։

Հունիսի 8-ը առանց կապիտուլյանտների»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում