Իրանը պատրաստ է փոփոխություններ առաջարկել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստում, եթե Թրամփը փորձի այն վերանայել

Իրանը պատրաստ է փոփոխություններ առաջարկել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստում, եթե Թրամփը փորձի այն վերանայել

Իրանը սեփական փոփոխություններն է առաջարկելու ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձի միակողմանիորեն վերանայել դրա բովանդակությունը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Աղբյուրի խոսքով՝ Թրամփի կողմից համաձայնագրի տեքստում կատարված ցանկացած փոփոխություն չի նշանակում, որ Թեհրանն ավտոմատ կերպով կընդունի դրանք։ Նրա խոսքով՝ Իրանը պարտադիր կարձագանքի և կներկայացնի իր դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ Իրանը լիովին պատրաստ է նաև այն սցենարին, որի դեպքում կողմերի միջև համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում