Իրանում հերքել են Փեզեշքիանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գրավոր դիմում է ներկայացրել՝ պաշտոնից հրաժարվելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր Iran International պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Սակայն պաշտոնական Թեհրանը հերքել է Փեզեշքիանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ հրապարակումները։ Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ղեկավարի տեղակալ Մեհդի Թաբաթաբային հայտարարել է, որ նախագահը շարունակելու է ծառայել ժողովրդին և չի պատրաստվում հրաժարվել իր պարտականություններից։ Նա հրաժարականի մասին տեղեկությունները որակել է որպես օտարերկրյա լրատվամիջոցների «խաղերի շարունակություն»։
Իր հերթին Tasnim գործակալությունը, հղում անելով «կառավարության իրազեկ աղբյուրին», հայտնել է, որ Iran International-ը հակաիրանական լրատվամիջոց է, որը «կեղծ տեղեկություններ է տարածում ինչպես Փեզեշքիանի, այնպես էլ այլ պաշտոնյաների մասին», ուստի, ըստ աղբյուրի, այդ լրատվամիջոցի հրապարակումներին վստահողներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում