ԻՀՊԿ-ն հայտարարել է նավի խոցման մասին՝ ի պատասխան իրանական բեռնանավի վրա ԱՄՆ հարձակման
02/06/2026 08:56
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել «MSC Sariska» նավին, որը բնութագրվել է որպես «ամերիկա-սիոնիստական թշնամուն պատկանող»։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ գործողությունը պատասխան էր Օմանի ծոցում իրանական «Lian Star» նավի դեմ իրականացված ամերիկյան հարձակմանը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ թիրախի ուղղությամբ արձակվել է թևավոր հրթիռ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ցանկացած ագրեսիա «կարժանանա վճռական և համարժեք պատասխանի»։
Միջադեպի վերաբերյալ անկախ հաստատումներ այս պահին չեն ներկայացվել, իսկ պաշտոնական արձագանք ԱՄՆ կողմից դեռևս չի հրապարակվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում