Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է նույնիսկ ավելի լավ լինել, քան ռազմական հաղթանակը․ Դոնալդ Թրամփ

Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է նույնիսկ ավելի լավ լինել, քան ռազմական հաղթանակը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի արդյունավետ արդյունք ապահովել, քան ռազմական ճանապարհով ձեռք բերված հաղթանակը։

ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին անձամբ է միջամտել իրավիճակի կարգավորմանը։

«Այսօր փոքրիկ խնդիր առաջացավ․ իրանցիները դժգոհ էին Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներից։ Այդ պատճառով ես խոսեցի «Հեզբոլլահի» հետ և ասացի՝ որևէ գնդակոծություն։ Այնուհետև խոսեցի Բիբիի հետ և նույնպես ասացի՝ որևէ գնդակոծություն։ Եվ նրանք երկուսն էլ դադարեցրին կրակը միմյանց ուղղությամբ»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև ընդգծել է, որ Իրանի հետ խաղաղ կարգավորման հասնելը կարող է լինել տարածաշրջանային կայունության ապահովման առավել արդյունավետ միջոց, քան ռազմական գործողությունների շարունակումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում