ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար․ Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։

Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։

Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։

Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակոցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է։

ՀՀ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձանց ձախողումների կամ ՀՀ-ի արկածախնդիր իշխանությունների վարքագծի պատճառով ՀՀ քաղաքացիները չպետք է տուժեն, առավել ևս, որ դա ավելի է ծանրացրել առանց այդ էլ վատ օրեր ապրող երկկողմ հարաբերությունները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում