Իրանը դեռ չի բացահայտել իր բոլոր «խաղաքարտերը»․ Մոհամմադ Ասադի

Իրանը դեռ չի բացահայտել իր բոլոր «խաղաքարտերը»․ Մոհամմադ Ասադի

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» միացյալ ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի տեսչական վարչության փոխղեկավար Մոհամմադ Ջաաֆար Ասադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հասնել Իրանի «ամբողջական կապիտուլյացիային»։

Ելույթ ունենալով երեքշաբթի օրը՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թեհրանը նման սցենար չի ընդունի, և այդ պայմաններում հակամարտությունը կարող է շարունակվել։

«Եթե կապիտուլյացիա չկա, ապա առջևում պատերազմն է։ Սակայն մենք դեռ չենք բացահայտել մեր բոլոր խաղաքարտերը»,-հայտարարել է Ասադին։

Նրա խոսքերով՝ Իրանը շարունակում է պահպանել զգալի հնարավորություններ և ռեսուրսներ, որոնք դեռևս ամբողջությամբ չեն կիրառվել ընթացիկ դիմակայության շրջանակում։

Ասադու հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության աճի և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև շարունակվող հակասությունների ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում