Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների
Կարդացեք նաև
Իսպանիայի կառավարությունը բացառում է թագավորության մասնակցության հնարավորությունը Հորմուզի նեղուցում որևիցե ռազմական գործողության, որը կարող է վերածվել հակամարտության սրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը բրիտանական Financial Times (FT) թերթի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Մադրիդը «չի մասնակցի ոչ մի գործողության, որը կարող է հանգեցնել էսկալացիայի»: Ալբարեսը պատասխանել է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման առաքելությանն Իսպանիայի զինված ուժերի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ ամերիկա-իրանական գործարքի հնարավոր ձախողման դեպքում:
«Մենք կարծում ենք, որ այդ ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի», – ասել է նախարարը:
Ինչպես նշել է FT-ի զրուցակիցը, աշխարհակարգում տեղի է ունենում արմատական խզում նրանց միջև, ովքեր հիմնվում են միջազգային իրավունքի, պետական ինքնիշխանության, ՄԱԿ-ի կանոնադրության վրա, և նրանց միջև, ովքեր ընտրում են «ջունգլիների օրենքը», այսինքն՝ «քաոսը, բռնությունը և պատերազմը՝ որպես արտաքին քաղաքականության փոխարինում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում