Իրանում հերքել են կիրակի օրը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին տեղեկությունները

Իրանում հերքել են կիրակի օրը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին տեղեկությունները

Իրանական Fars գործակալության աղբյուրը, որը մոտ է երկրի բանակցային խմբին, հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, համաձայն որոնց՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրն արդեն համաձայնեցված է և պետք է ստորագրվի կիրակի օրը Ժնևում։

Աղբյուրի խոսքով՝ Իրանում որոշումների քննարկման և ընդունման գործընթացը դեռևս ավարտված չէ, ուստի որևէ փաստաթղթի ստորագրման մասին խոսելը վաղաժամ է։

Նա նաև ընդգծել է, որ ինչպես ենթադրյալ ստորագրման ամսաթիվը՝ կիրակին, այնպես էլ վայրը՝ Ժնևը, «լիովին չեն համապատասխանում իրականությանը»։

Այսպիսով, իրանական կողմը պաշտոնապես հերքել է մոտ օրերս ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում