ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի կառավարմանը․ IRNA

ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի կառավարմանը․ IRNA

Իրանական պետական IRNA գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու Հորմուզի նեղուցի  կառավարմանը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել նեղուցի կառավարման կամ այնտեղ իրավիճակը նախապատերազմյան վիճակին վերադարձնելու վերաբերյալ։

IRNA-ն նշում է, որ Հորմուզի նեղուցի ապագա կառավարման հարցը պետք է լուծվի Իրանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանային ձևաչափով։ Մասնավորապես, գործընթացում պետք է ներգրավված լինի նաև Օմանը՝ որպես նեղուցին սահմանակից մյուս պետություն։

Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանը նեղուցի կառավարման հարցը դիտարկում է որպես տարածաշրջանային երկրների իրավասության շրջանակում գտնվող խնդիր և չի նախատեսում արտաքին դերակատարների մասնակցություն այդ գործընթացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում