ԱՄՆ–Իրան համաձայնագիրը չի նախատեսում Իսրայելի դուրսբերում Հարավային Լիբանանից․ Ջեյ Դի Վենս
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը որևէ դրույթ չի պարունակում, որը Իսրայելին պարտավորեցնում է լքել Հարավային Լիբանանը։
Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրում չկա որևէ պայման, որը կպարտավորեցնի Իսրայելին դուրս բերել իր ուժերը Հարավային Լիբանանից։
«Նախևառաջ, համաձայնագիրը չի ասում, թե Իսրայելը պետք է հեռանա՞ Հարավային Լիբանանից, թե՞ ոչ», — նշել է Վենսը՝ հարցազրույց տալով CBN News հեռուստաալիքին։
Փոխնախագահը նաև վստահություն է հայտնել, որ իսրայելական կողմն ինքն էլ կցանկանար հեռանալ այդ տարածքից, եթե Հեզբոլլահը դադարեցնի հարձակումները Իսրայելի դեմ։
Վենսի հայտարարությունը հնչում է տարածաշրջանում շարունակվող լարվածության և Իսրայել–Լիբանան սահմանին անվտանգության իրավիճակի շուրջ աճող քննարկումների ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում