Ուիթքոֆը խնդրել է Պուտինին ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի բանաձև պարունակող գրությունը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ըստ տեղեկությունների, Կրեմլում կայացած հանդիպումներից մեկի ընթացքում խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստորագրել հնարավոր խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումների հետ կապված գրությունը։
CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է լրագրողների հեղինակած «Regime Change: Inside the Imperial Presidency of Donald Trump» գրքում, որը նվիրված է ԱՄՆ նախագահության և արտաքին քաղաքականության որոշ դրվագների։
Հրապարակման համաձայն՝ Կրեմլում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինը թղթի վրա գրել է «3+2» նշումը, որը, ենթադրաբար, վերաբերում էր Ուկրաինայի շուրջ հնարավոր խաղաղ կարգավորման շրջանակում քննարկվող տարածքային բանաձևին։
Գրքի հեղինակների պնդմամբ՝ Սթիվ Ուիթքոֆը խնդրել է Պուտինին ստորագրել այդ թերթիկը և թույլ տալ այն պահել իր մոտ։ Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը ստորագրել է գրությունը, որից հետո ամերիկացի դիվանագետը վերցրել է այն և հետագայում տեղադրել շրջանակի մեջ։
Հրապարակված տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական հաստատումներ առայժմ չեն ներկայացվել ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան կողմի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում