Լարվածությունը հասնում է գագաթնակետին․ Իսրայելի պաշտոնյաները կոշտ ուղերձներ են հղում Լիբանանին
Կարդացեք նաև
Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները կոչ են արել ուժեղացնել ռազմական գործողությունները Լիբանանի դեմ՝ լիբանանյան տարածքում չորս իսրայելցի զինծառայողների զոհվելու ֆոնին։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը խիստ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Լիբանանի հարավում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են չորս իսրայելցի զինծառայողներ։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է առավել կոշտ գործողություններ իրականացնի Լիբանանի դեմ։
Բեն-Գվիրը հայտարարել է, որ իսրայելցի զոհերի համար Լիբանանը պետք է ծանր գին վճարի՝ կոչ անելով ավելի լայնածավալ հարվածներ հասցնել երկրի տարածքին։ Նա նաև նշել է, որ այս հարցում Իսրայելը չպետք է առաջնորդվի ԱՄՆ-ի դիրքորոշմամբ։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, որը կոչ է արել ընդլայնել ռազմական գործողությունները և ուժեղացնել ճնշումը Լիբանանի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, իրավիճակը շարունակում է լարված մնալ Իսրայել-Լիբանան սահմանային հատվածում։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնարկել էր, որ Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել իր վերահսկողության տակ գտնվող լիբանանյան տարածքներից։
Հակամարտության սրացումը շարունակում է մտահոգություն առաջացնել միջազգային հանրության շրջանում՝ տարածաշրջանում լայնամասշտաբ բախումների ռիսկի աճի պայմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում