Աստծո կամքոք՝ ամոթով չեմ մնա նահատակների և իրանցի ժողովրդի առաջ․ Մոհամմադ Ղալիբաֆ

Աստծո կամքոք՝ ամոթով չեմ մնա նահատակների և իրանցի ժողովրդի առաջ․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահը Ցյուրիխ ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ կարծում է, թե Իրանի Մինաբ քաղաքում զոհված երեխաների և երկրի մյուս նահատակներն ամեն պահի հետևում են իր գործունեությանը։

«Եվ ես իմ յուրաքանչյուր քայլի ու վարքի համար պատասխանատվություն է զգում նրանց առաջ։

Աստծո կամքով՝ ես ամոթով չեմ մնա նահատակների և իրանցի ժողովրդի առաջ և գլուխս բարձր կվերադառնամ իմ ընկերների մոտ»,- ասել է Բաղեր Ղալիբաֆը

Նշենք, որ ինքնաթիռի վրա, ինչով իրանական կողմը մեկնել է Ցյուրիխ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ բանակցություններին, գրված է եղել «Մինաբ» և դպրոցում զոհված երեխաների թիվը՝ 168։

Հետևեք մեզ նաև Telegram-ում