ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը մինչև հետագա ծանուցում փակելու մասին
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը մինչև հետագա ծանուցում փակվում է։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից հրադադարի պայմանների կրկնակի խախտմամբ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ Պարսից ծոցում և Օմանի ծովում գտնվող նավերը չպետք է շարժվեն իրենց խարիսխներից։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հորմուզի նեղուցին մոտենալը կարող է դիտարկվել որպես համագործակցություն հակառակորդի հետ։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով անցնում է նավթի և էներգակիրների միջազգային մատակարարումների զգալի մասը։ Նեղուցի շուրջ ցանկացած սահմանափակում կարող է ազդել տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում